21:42 17 հուլիսի, 2021Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաների երիտասարդ մայրիկը սպիտակ լայնեզր տաբատ է կրում, որը համադրել է նույն գույնի տոպի ու սեւ վերնաշապիկի հետ։ Յուլյան հավաքել է մազերը, ցածրակրունկներ ընտրել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ ոճային պայուսակ, ականջօղեր, արեւային ակնոց։

Դերասանուհին ավելի վաղ ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Կադրերում նա պատկերված էր ամուսնու՝ հաղորդավար Արտյոմ Կարապետյանի հետ։ «Փախան շոգից»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախություններ էին գրել. «Սիրուն ու ներդաշնակ զույգ»։