«Ֆիզիկական մակարդակում այն գերիշխում է». Շեյլին Վուդլին պատմել է բարդ հիվանդության մասին, որը նրան խանգարում է աշխատել

17:11   17 հուլիսի, 2021

«Դիվերգենտ» ֆիլմաշարի դերասանուհի Շեյլին Վուդլին անկեղծորեն պատմել է հոգեբանական խնդրի մասին, որը լրջորեն ազդել է նրա աշխատունակության վրա։

«Ես բազմաթիվ նախագծերից հրաժարվել եմ ոչ թե այն պատճառով, որ այդպես եմ ցանկացել, այլ այն պատճառով, որ ֆիզիկապես չէի կարող մասնակցել դրանց»,- The Hollywood Reporter-ին տված հարցազրույցում պատմել է նա։ «Եվ ես ավելի շատ էի տառապում, քան պետք էր, քանի որ իմ մասին հոգ չէի տանում»,- հավելել է դերասանուհին։ Շեյլինի խոսքով՝ ինքը տարիներ շարունակ մերժել է մտերիմների օգնությունը, քանի որ ցանկացել է ամեն ինչ ինքնուրույն հաղթահարել, գրում է Peopletalk-ը։

Հիմա դերասանուհին իրեն շատ ավելի լավ է զգում, վերականգնվում է եւ պատրաստ է նոր նախագծերի, սակայն վախենում է, որ երբեք չի կարողանա մոռանալ, թե որքան հյուծված է եղել իր օրգանիզմը։ «Եթե մարդիկ չեն տեսնում, որ ձեզ մոտ, իսկապես, ինչ-որ բան կոտրված է, օրինակ՝ ձեռքը կամ ոտքը, նրանց համար դժվար է հասկանալ ցավը, որը դուք զգացում եք, հատկապես երբ այն լուռ ու անտեսանելի ցավ է»,- հավելել է նա։

View this post on Instagram

A post shared by shailene woodley (@shailenewoodley)

Շեյլինը հայտնել է, որ մենթալ առողջության վրա աշխատանքն իրեն օգնել է հասկանալ, թե ով է ինքն ու ինչ է ցանկանում։ Նրա խոսքով՝ ինքն այդ փորձին շնորհակալ է, որ վերջապես սովորել է հոգ տանել իր մասին։

«Ես վայրում էի, ուր ընտրություն չունեի՝ բացի հանձնվելուց եւ կարիերայիցս հրաժարվելուց, եւ դա իմ գլխում առաջ է բերել այն բացասական ձայնը, որը շարունակվել է պտվվել նաեւ դրանից տարիներ հետո։ Հիմա ես այլ կողմում եմ, փառք Աստծո»,- խոստովանել է դերասանուհին։

Լուսանկարները՝ Shutterstock, կադր «Դիվերգենտ» ֆիլմից



© NEWS.am STYLE