«Որքան պարզ, այնքան գեղեցիկ». Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

20:37   17 հուլիսի, 2021

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին դեղին գույնի շապիկ է կրում։ Ժաննան արձակել է մազերն ու բնական շպար է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Ուղղակի պարզ սելֆի»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է Ժաննան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են գրել․ «Որքան պարզ, այնքան գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի զգեստ էր կրում, որն առանձնանում էր կտրվածքով ոտքի հատվածում։ Ժաննան արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նվազագույն շպար ընտրել։ «Աչքին կոնտակը շատ ավելի ինտիմ ճանապարհ է, քան բառերը երբեւէ կարող են լինել»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։ Հետեւորդները նրան դրական խոսքեր էին գրել․ «Անտանելի գեղեցիկ»։



© NEWS.am STYLE