Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը որդու ծննդյան օրը նրա լուսանկարը չեն հրապարակի երեխայի նկատմամբ ծաղրի պատաճառով

20:01   17 հուլիսի, 2021

Հուլիսի 11-ին տեղի է ունեցել «Եվրո 2020»-ի եզրափակիչը, որին Քեյթ Միդլթոնն ու արքայազն Ուիլյամը ներկա են եղել ավագ որդու՝ Ջորջի հետ։ Տղան բավական հուզառատ է արձագանքել դաշտում կատարվող իրադարձություններին, եւ լուսանկարիչներին հաջողվել է կենդանի լուսանկաներ ստանալ։ Արքայազն Ջորջի լուսանկարները տարածվել են համացանցում, օգտատերերը սկսել են բուռն քննարկել նրա արտաքինն ու միմիկան։ Սակայն Քեմբրիջի դուքսերին դա դուր չի եկել։

«Royal Beat» հաղորդման ընթացքում փորձագետ Աջելինա Լեւինը հայտնել է, որ ծնողներն այնքան վշտացած են եեկլ հանրության արձագանքից, որ, ըստ լուրերի, որոշել են նույնիսկ չհրապարակել Ջորջի լուսանկարը նրա ծննդյան օրը, թեեւ արքայական ընտանիքում դա վաղեմի ավանդույթ է։

«Նրանք այնքան էին տխրել մարդկանց կոպտությունից, որոնք ծիծաղում էին յոթամյա երեխայի վրա։ Սակայն ես հույս ունեմ, որ նրանք կկարողանան հաղթահարել այդ զգացմունքները»,- ասել է Լեւինը։ Ջորջը 8 տարեկան կդառնա հուլիսի 22-ին։ Հնարավոր է՝ դուքսն ու դքսուին մեկ շաբաթվա ընթացքում կմտափոխվեն եւ սոցիալական ցանցերում թարմ լուսանկարներ կհրապարակեն։

Եզրափակչի օրը Քեմբրիջի դուքսերն Ինստագրամյան էջում հրապարակում են արել, որում աջակցել են Անգլիայի հավաքականին։ Սակայն այնտեղ եւս երկրպագուները խոսել են արքայազն Ջորջի արձագանքի մասին, միայն թե հիմնականում մեկնաբանությունները դրական են եղել։

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ Chris Floyd, Getty Images



© NEWS.am STYLE