Կաննի կինոփառատոնի հաղթող է դարձել «Տիտան» ժապավենը

23:45   17 հուլիսի, 2021

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե արմավենու ճյուղտ», ստացել է ֆրանսիացի ռեժիսոր Ջուլիա Դյուկորրնոյի «Տիտան» ժապավենը։ Ֆիլմում գլխավոր դերերը կատարել են Վենսան Լինդոնը եւ Ագաթա Ռուսելը։ Ժապավենի պրեմիերան տեղի է ունեցել հուլիսի 13-ին Կաննում։

Գրան պրին արժանացել են իրանցի ռեժիսոր Ասգար Ֆարհադիի «Հերոս» եւ Յոհո Կուոսմանենի «Խցիկ համար վեց» ժապավենները։

Լավագույն ռեժիսոր է դարձել ֆրանսիացի Լեոս Կարակսը («Աննեթ» ֆիլմ)։

Լավագույն դերասանուհի է ճանաչվել նորվեգացի Ռենատե Ռեինսվեն («Աշխարհի վատագույն մարդը»)։

Լավագույն դերասան է ճանաչվել ամերիկացի Կալեբ Լենդրի Ջոնսը («Նիտրամ»)։

Լավագույն սցենարի համար մրցանակ են ստացել Ռյուսուկե Համագուտին եւ Տակամասա Օեն «Նստիր իմ մեքենայի ղեկին» (Ճապոնիա) ֆիլմի համար։

Այն մասին, որ լավագույն ֆիլմ է ճանաչվել «Տիտանը», ժյուրիի նախագահը՝ ամերիկացի ռեժիսոր Սփայք Լին, հայտնել էր ժամանակից շուտ։  

Աղբյուրը՝ «Կոմերսանտ»

Լուսանկարը՝Deadline



© NEWS.am STYLE