Դեմի Մուրը համարձակ բիկինիով ցուցադրել է կազմվածքը (ֆոտո)

11:08   18 հուլիսի, 2021

Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը համարձակ բիկինիով պարծեցել է սլացիկ կազմվածքով։ Առանց ռետուշի եւ ֆիլտրերի լուսանկարները, որոնք հիացրել են համացանցի օգտատերերին, 58-ամյա աստղը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Մուրն իրեն լուսանկարել է հայելու առաջ․ նա կրում է սեւ գույնի լողազգեստ եւ արեւային ակնոց։  Իսկ ուրիշ ի՞նչ է հարկավոր Էգեյան ծովի տաք ափին հանգստանալու ժամանակ։ Իր գեղեցկությունը Մուրը չի ընդգծել նույնիսկ աննշան շպարով։ Հունաստանում դերասանուհին իր հանգիստն է վայելում դստեր՝ Ռումերի հետ, ով ծնվել է Բրյուս Ուիլիսի ամուսնությունից։

«Պատրաստվում եմ հերթական օրվան դրախտում», - հրապարակումը մակագրել է Դեմի Մուրը։

Երկրպագուները դրախտային են համարել ոչ միայն դերասանուհու թիկունքում գտնվող լանդշաֆտը, այլեւ նրա արտաքին տեսքը: Բաժանորդները նշել են, որ Դեմի Մուրն իր տարիքից առնվազն տասը, կամ նույնիսկ 20 տարի ավելի երիտասարդ տեսք ունի։

Երկրպագուներին հիացական մեկնաբանություններով են միացել նաեւ հայտնի մարդիկ, այդ թվում՝ Իլոն Մասկի մայրը, մոդել եւ դերասանուհի Էմբեր Վալետան, ամերիկացի հայտնի ոճաբան Բրեդ Գորեսկին եւ շատ ուրիշներ:

Աղբյուրը՝ 5 канал



© NEWS.am STYLE