Խորը դեկոլտեով զգեստ, նեղ գոտկատեղ․ Լիլուի նոր ֆոտոշարքը

15:49   18 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլուն նոր ֆոտոշարքից լուսանկարներ է հրապարակել, որոնցում գրավիչ կերպարում է։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan L I L U (@lilumusic_official)

Intsagram-յան էջում հրապարակված լուսանկարներում երգչուհին խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ է  կրում, ինչը համադրել է բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված են, նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում է ծավալուն վզնոցը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

«Կյանքն ապրում ենք իր դժվարություններով, դժվար օրերին հաջորդում են լուսավոր օրերը, ու քանի դեռ ապրում ենք պիտի սովորենք շրջանցել ցավը, սովորենք սփոփենք մեզ, ուժ գտնենք մեր մեջ, որ մեզ շրջապատող մարդկանց էլ ուրախ ու երջանիկ պահենք, քանի դեռ կյանքը շարունակվում է, Քո շնորհիվ հիմա ավելի ուժեղ եմ, քան երբեւէ․․.» ,- օրերս գրել էր նա։

Լուսանկարները՝ Kissphotographyla



© NEWS.am STYLE