«Գեղեցկուհի»․ Էմմին ներկայացել է գրավիչ կերպարում

16:46   18 հուլիսի, 2021

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին կերպարանք է սեղանի վրա նստած։ Նա կրում է ատլասե սեւ փոքրիկ զգեստ։ Երգչուհին արձակել է ալիքավոր մազերը, մեղմ շպարով է։ Նրա կերպարն ամբողջացնում են զարդերը․ մատանիներ, ժամացույց։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Գեղեցկուհի»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր որդիների հետ։ Կադրերն արվել էին Գառնիում։ Երիտասարդ մայրիկը ոճային զգեստ էր ընտրել, որը համադրել էր սպորտային կոշիկների հետ։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ լայնեզր գլխարկ, արեւային ակնոց։



© NEWS.am STYLE