Բնական կերպար․ Անի Խաչիկյանն՝ առանց շպարի

23:46   18 հուլիսի, 2021

Դերասանուհի Անի Խաչիկյանը նոր, սեւ-սպիտակ լուսանկար է հրապարակել, որում բնական ու հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին առանց շպարի  է, նրա մազերը հավաքված են։ Անին կրում է զոլավոր վերնաշապիկ եւ բաճկոն։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկին երկրպագուները բազում հաճոյախոսություններ են ուղղել․ «Լույս», «նուրբ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երիտասարդ մայրիկը սեւ հագուստ էր կրում, արձակել էր մազերը։ «Էս նկարում Տեսլայի մաման եմ։ Երջանիկ մայրիկ։ Վերջերս ինձ ամենակատարյալը էս տարածության մեջ եմ զգում»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE