Ալլա Պուգաչյովան եւ Մաքսիմ Գալկինը երկվորյակ են ունեցել

20:07   6 հոկտեմբերի, 2013

Հանգստյան օրերին Ալլա Պուգաչյովան եւ Մաքսիմ Գալկինն իրենց քաղաքաից դուրս գնվող առանձնատանը ուրախալի իրադարձություն էին տոնում: Ամուսնական զույգը երկվորյակ է ունեցել` տղա եւ աղջիկ:

Այս մասին "ԿՊ"-ին պատմել են առանձնատանը մանկասենյակը պատրաստած աշխատողները: Առանձնատունը կառուցած ճարտարապետները պատմել են, որ տունն ունի մանկական սենյակ, իսկ նախորդ շաբաթ օրորոցներ էին հայտնվել այնտեղ:

Աստղային զույգի կրկնակի ուրախության մասին առաջին իսկ օրերից տեղյակ էին միայն Պուգաչյովայի դուստր Քրիստինա Օրբակայտեն, ընտանիքի ընկեր Ալինա Ռեդելը եւ Մաքսիմի եղբայր Դմիտրին: Մնացածները միայն տոնական ընթրիքին հրավիրվելուց հետո են իմացել:

Երեխաներին կրել է փոխնակ մայրը: Այս հարցում զույգը հետեւել է Ալլայի նախկին ամուսնու` Ֆիլիպ Կիրկորովի օրինակին, որն արդեն փոխնակ մոր շնորհիվ հասցրել է հայր դառնալ: Հիշեցնենք, 64-ամյա Ալլա Պուգաչյովան եւ 37-ամյա Մաքսիմ Գալկինը միասին են ավելի քան 12 տարի:



© NEWS.am STYLE