«Երբ ինձ հարցնում են, թե որն է իմ լավագույն ժամանցը». Օլյա Հակոբյանի լուսանկարը մարզասրահից

14:19   19 հուլիսի, 2021

Դերասանուհի Օլյա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է մարզասրահում։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երկու երեխաներին գեղեցկուհի մայրիկը  բաց գույնի տոպ է կրում եւ սպորտային տաբատ։ Օլյան արձակել է մազերը, շպարված չէ։ «Երբ ինձ հարցնում են, թե որն է իմ լավագույն ժամանցը, ես միանշանակ պատասխանում եմ`մարզվելը։ Ի դեպ, ես շատ ուրախ տրամադրություն ունեմ ամեն մարզումից հետո եւ էլ ավելի ակտիվ ու պոզիտիվ եմ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրեր առաջ հրապարակված կադրերում Օլյան լողազգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկը հավաքել էր մազերը, գլխաշոր ընտրել։ Նա նվազագույն շպարով էր, իսկ մեկնաբանություններում գրել էր․ «Արեւոտ օր»։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն․ «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE