«Հաջորդը թռիչքն է». Լուսինե Թովմասյանի ամառային կերպարը

21:45   19 հուլիսի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Ռուսաստանում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լուսինեն եթերային զգեստ է կրում, որը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Լուսինեն արձակել է ուղիղ հարդարված մազերը, բնական դիմահարդարում է ընտրել։ «Հաջորդը թռիչքն է»,- մեկնաբանություններում գրել է Լուսինեն։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը ոճային կերպարում էր․ Լուսինեն ծաղկային պրինտով զգեստ էր կրում, որը համադրել էր ցածրակրունկների հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերը, ոճային աքսեսուար՝ ակնոց ընտրել։ «Մոսկվա 2021»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE