«Տիկնիկ». Եվա Զոհրաբյանի ոճային կերպարը

22:43   19 հուլիսի, 2021

Դերասանուհի Եվա Զոհրաբյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Եվան կոմբինեզոն է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Հագուստն ընդգծում է դերասանուհու գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ դիմահարդարում ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականաջօղեր եւ վզնոցներ։ Հետեւորդներն գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել․ «Տիկնիկ»։  

Օրերս հրապարակված կադրերում Եվան կանաչ կոստյում էր կրում, որը համադրել էր սպորտային կոշիկի հետ։ Երիտասարդ դերասանուհին արձակել էր մազերը։ Կերպարն ամբողջացրել էր խոշոր վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճոյախոսություններ գրել։



© NEWS.am STYLE