23:08 19 հուլիսի, 2021Ամերիկացի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը կինոարտադրության որորտին մեղադրել է իր աշխատանքը հիպերսեքսուալացնելու եւ շահագործելու համար։ Նա իր մտքերով կիսվել է The Sun-ին տված հարցազրույցում։
Marvel-ի ֆիլմերի աստղը սկսել է նկարահանվել է կինոյում, երբ դեռահաս էր։ Դեռ այդ ժամանակ, Յոհանսոնի խոսքով, ինքն առաջին անգամ բախվել է խնդիրների, քանի որ պրոդյուսերները դերասանների առաջ որոշակի պահանջներ էին դնում։ 36-ամյա դերասանուհին պատմել է «Թարգմանության դժվարություններ» ժապավենի նակարահանումների շրջանի մասին։
«Երբ ես 20 տարեկանում նոր էի սկսում կարիերաս եւ նույնիսկ դեռհասության տարիներին ես զգում էի, որ մշտապես միանման հիպերսեքսուալ դերեր եմ խաղում։ Թվում էր՝ դա նորմալ էր շրջապատի համար։ Եվ թեեւ դա իմ անձնական պատմության մաս չի եղել, այդ ամպլուան ինձ համար ստեղծվել է ոլորտում տղամարդկանց խմբի կողմից»,- նշել է Յոհանսոնը։ Սակայն նա խոստովանել է, որ այս պահին Հոլիվուդում կլիման լրջորեն փոխվել է, եւ այդժմ կանայք իրենց ստեղծագործական պոտենցիալը բացահայտելու բազմաթիվ հնարավորություններ ունեն։
Ավելի վաղ Յոհանսոնը խոսել էր Սեւ այրու «հիպերսեքսուալության» մասին՝ նրա կերպարը, որի դերը կատարել է Marvel-ի մի շարք ֆիլմերում։ Դերասանուհու խոսքով՝ իր հերոսուհին բազմաթիվ հիանալի գծեր ունի, սակայն չափազանց սեքսուալ է պատկերվել։