Խորը դոկելտե, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ․ Անահիտ Սիմոնյանի ամառային կերպարը

10:43   20 հուլիսի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ամառային գրավիչ կերպարում։

Ինստագրամյան էջում  հրապարակված կադրերում երգչուհին կրում է ծաղկային պրինտով խորը դեկոլտեով տոպ, համարձակ բացվածքով կիսաշրջազգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու ալիքավոր հարդարված մազերն արձակված են, նախընտրել է մեղմ շպար, իսկ կերպարն ամբողջացնում են ծավալուն ականջօղերը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր վառ վերնաշապիկի հետ։ Անահիտ Սիմոնյանն արձակել էր մազերն ու շպարված չէր։ Մեկնաբանություններում Անահիտը հետեւորդներին հարցրել էր՝ ինչպես է ավելի լավ՝ դիմահարդարմամբ, թե առանց դրա։



© NEWS.am STYLE