Մարտին Մկրտչյանի եւ Հռիփսիմե Հակոբյանի ջերմ գրկախառնությունը

11:39   20 հուլիսի, 2021

Երգիչ Մարտին Մկրտչյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել, որում պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Հակոբյանի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում զույգը ջերմ գրկախառնված է։ Հռիփսիմեն, հունիսին երկրորդ անգամ մայր է դարձել, կրում է սեւ զգեստ, նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են, նախապատվությունը տվել է կարմիր շրթներկին։ Մարտին Մկրտչյանը հրապարակումը չի մեկնաբանել, սակայն երկու որդիների աստղային ծնողների երկրպագուները բազում հաճոյախոսություններ են հղել նրանց՝ գրելով․ «Հիասքանր զույգ»։

Հունիսի 8-ին Մարտինն ու Հռիփսիմեն երկրորդ անգամ ծնողներ են դարձել։ Զույգը որդու համար ընտրել է Ռոբերտ անունը։ Օրեր առաջ երիտասարդ մայրիկը ցույց էր տվել, թե ինչ անակնկալ է մատուցել ավագ որդին եղբորը։ «Մամ ջան, իմ հարազատ եղբորը նվեր եմ առել՝ փափուկ խաղալիք։ Ռոբերտի մեծ ախպեր Լեո»,- բացիկի վրա գրել է երգչուհու ավագ որդին։ «Լեոյիս առաջին նվերն իր ապերիկին։ Գժվելիքս»,- գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE