«Դոմ-2»-ից հայտնի Արայ Չոբանյանը եւ Իրինա Պինչուկն առաջին անգամ ծնողներ են դարձել

10:18   20 հուլիսի, 2021

«Դոմ-2»-ի նախկին մասնակիցներ, ամուսիններ Իրինա Պինչուկն ու Արայ Չոբանյանն Instagram-ում կիսվել են հրաշալի նորությունով։ Իրինան առաջին անգամ մայրացել է՝  պարգեւելով Արային հրաշալի բալիկ։

Երկուշաբթի առավոտյան Իրինա Պինչուկը բաժանորդներին հայտնել է, որ արդեն ցավերը սկսվել են, իսկ հետո ցույց է տվել, թե ինչպես է Արայը մեքենայով տանում ծննդատուն։ Ցավերը բավականին հաճախ էին։

«Ես այնքան էի ուզում հասկանալ, թե դա ինչ ցավ է, բայց արդեն վերջ, չեմ ուզում», - ասել է Իրինա Պինչուկը:

Նա ծննդաբերել գրեթե ուղիղ եթերում։ Արայ Չոբանյանը, ով ներկա է եղել ծննդաբերությանը, ամեն ինչ տեսախցիկով մանրակրկիտ ֆիքսել է եւ անմիջապես տեսանյութ է տեղադրել:

Ирина Пинчук и Арай Чобанян стали родителями

Ընդ որում, երիտասարդը չի մոռացել աջակցել իր ծննդաբերող կնոջը, քնքուշ խոսքեր է ասել նրան եւ ամեն կերպ կողքին է եղել։ Նա առաջինն է ձեռքը վերցրել նորածին որդուն։ Անմոռանալի զգացմունքներ!

Ծննդաբերությանը ներկա էր նաեւ Իրինա Պինչուկի մայրը։

Հենց որ երեխան ծնվել է, Իրինա Պինչուկն անմիջապես այդ մասին հայտնել է իր միկրոբլոգում։

«Ես ծննդաբերեցի։ Ուշքի գամ գրառում կկատարեմ», - խոստացել է Պինչուկը։



© NEWS.am STYLE