Թագավորական ընտանիքում կյանքի մասին արքայազն Հարին հուշեր է գրել

11:18   20 հուլիսի, 2021

Արքայազն Հարին պատրաստվում է հուշեր թողարկել թագավորական ընտանիքում կյանքի մասին։ Այս մասին հայտնում է Page Six-ը։

Ինչպես պատմել են հրատարակության աղբյուրները, Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու կրտսեր թոռը շուրջ մեկ տարի գաղտնի աշխատել է գրքի վրա՝ լրագրող Ջ․ Ռ․ Մերինգերի հետ միասին։ Սկզբնապես ենթադրվում էր, որ ձեռագիրը Penguin Random House հրատարակչությանը կհանձնվի օգոստոսին, սակայն ավելի ուշ ժամկետը հետաձգվեց այս տարվա հոկտեմբերին:

«Ինտիմ եւ ազնիվ հուշերում, որոնք գրվել են մեր ժամանակի ամենահետաքրքիր եւ ազդեցիկ համաշխարհային դեմքերից մեկի կողմից, արքայազն Հարին առաջին անգամ կպատմի փորձի, արկածների, կորուստների եւ կյանքի դասերի մասին, որոնք օգնել են նրան ձեւավորվել», - ասված է գրքի անոնսում: Հուշագրությունները կընդգրկեն Եղիսաբեթ II-ի թոռան կյանքը՝ մանում հասակից սկսած մինչեւ մեր օրերը, ներառյալ Աֆղանստանում զինվորական ծառայությունը եւ հայրության փորձը: Փորձագետները չեն բացառում, որ գրքի օգնությամբ արքայազն Հարին կարող է պատմել «Մեգզիթի» պատմությունը:

Հուշագրությունների թողարկման ամսաթիվը նախապես պլանավորված է 2022 թվականի վերջին: Բացի թղթային տարբերակիցներից, թողարկվելու է աուդիոգիրք։ Գործարքի գումարը չի հրապարակվում, սակայն, ինչպես պնդում է հրատարակիչը, հասույթը կհատկացվի բարեգործության:

Ավելի վաղ «Իմ անտեսանելի կողմը» վավերագրական սերիալում Հարին Օփրա Ուինֆրիին պատմել էր, որ մոր մահից հետո ազգականներից օգնություն չի սպասել: Նրա խոսքով՝ իրենք կարծում էին, որ ինքն էլ պետք է կարողանա հաղթահարել թե իր ապրումները, թե մամուլի ճնշումները։ Արքայազնը խոստովանել է, որ չարաշահել է ալկոհոլը եւ տառապել խուճապային հարձակումներից։



© NEWS.am STYLE