Էլեն Ասատրյանի գրավիչ street style-ը

15:42   20 հուլիսի, 2021

Դերասանուհի, երգչուհի Էլեն Ասատրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ամառային ոճային կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է երկնագույն ու սպիտակ երանգների համադրությամբ վանդակավոր պրինտով կարճ զգեստ, ինչն ընդգծել է նրա սլացիկ ոտքերը, մարզակոշիկներ։ Էլենն արձակել է ուղիղ հարդարված մազերը, նախընտրել է մեղմ շպար։ Դերասանուհու կերպարն ամբողջացրել են ոճային աքսեսուարները, պայուսակն ու արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից գրել է․

«Այս ամառ ոչ մի կերպ չի ստացվում մեկնել հանգստի ամենօրյա ծանրաբեռնված աշխատանքի պատճառով։ Իսկ դուք արդեն հանգստացե՞լ եք, կամ որտե՞ղ եք անցկացնելու ձեր հանգիստը»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Էլենը ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, նախընտրել վառ շպար։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ «Ինչպե՞ս եք պայքարում այս անմարդկային շոգի դեմ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE