LVMH լյուքսային կայսրությունը կգնի Off-White-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը

20:13   20 հուլիսի, 2021

LVMH լյուքսային կայսրությունը (այն ներառում է Christian Dior, Louis Vuitton, Givenchy, Kenzo, Celine) կգնի Off-White LLC ընկերության բաժնետոմսերի 60%-ը, որը տիրապետում է Վերջիլ Աբլոյի Off-White ապրանքաLVMH լյուքսային կայսրությունընիշի իրավունքներին: Սեփական ապրանքանիշում Աբլոյի մասնաբաժինը կկազմի 40 տոկոս։ Գործարքի արժեքը չի հրապարակվում։

Կոնգլոմերատը հույս ունի աշխատել Աբլոյի հետ նոր բրենդների գործարկման վրա: «Մենք շատ ուրախ ենք օգնել Վերջիլին եւ նրա թիմին Off-White-ի զարգացման հետ կապված։ Մենք նաեւ անհամբերությամբ սպասում ենք միասին աշխատելուն, որպեսզի օգնենք նրա եզակի տեսլականը փոխանցել լյուքս կարգի ավելի լայն սպեկտր», - հայտարարել է LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոն:

Farfetch-ին պատկանող New Guards Group ընկերությունների խումբը կմնա գործընկեր Off-White LLC-ի հետ լիցենզային համաձայնագրի շրջանակներում:



© NEWS.am STYLE