«Ներսիդ խաղաղությունը քոնն է, որեւէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել»․ Էդգար Իգիթյան

22:47   20 հուլիսի, 2021

Դերասան Էդգար Իգիթյանն, ով բոլորովին վերջերս առաջին անգամ հայր է դարձել, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց կից կիսվել է իր մտքերով։

View this post on Instagram

Իր միկրոբլոգում տեղադրված կադրին կից նա գրել է․«Ներսիդ խաղաղությունը քոնն է, որևէ մեկը չի կարող այն խլել քեզնից, քանի դեռ ինքդ թույլ չես տվել, քանի դեռ չես բացել դուռդ: Բայց ամեն անգամ, երբ ինչ-որ պատճառով կորցնում ես խաղաղությունդ, պիտի ինքդ քեզ հաշիվ տաս՝ ինչպես դա պատահեց: Որտե՞ղ թերացար, ինչու՞ բաց թողեցիր դուռը, ո՞ր ուժերը խուժեցին քո ներս ու վնասեցին խաղաղության տունը:

Բարկությու՞նն էր, թե՞ նախանձն ու վախը, ո՞ր ուժն էր քեզնից զորեղ: Այս բոլոր հարցերին ազնվորեն պատասխանելը կօգնի հաջորդ անգամ ավելի զգոն լինել»:

Դերասանն ավելի վաղ Ինստագրամյան էջում ջերմ կադրեր էր հրապարակել որդու՝ Լեոնի հետ։ «Կյանքիս ու ծնունդիս ամենամեծագույն նվերը, տղես վիդեոյում մի շաբաթական է։ Մերսի շատ լավ բարեմաղթանքների համար, սիրում եմ բոլորիդ։ Բոլորիդ ցանկանում եմ այն սերը, ինչը հիմա ես զգում եմ իմ ներսում... Թող բոլորի ընտանիքներում, եթե դեռեւս չկա այս երջանկությունը, անպայման, Աստծո օրհնությամբ, լինի...»,- գրել էր դերասանը։



© NEWS.am STYLE