Դաժան ծեծից հետո Ստաս Պիեխայի յոթամյա որդին ուղեղի ցնցում է ստացել

10:26   21 հուլիսի, 2021

Ռուս երգիչ Ստաս Պիեխայի եւ նրա նախկին կնոջ՝ Նատալյա Գորչակովայի յոթամյա որդին՝ Պյոտրը, Ռոշինոյում հանգստի ընթացքում կոնֆլիկտից հետո հիվանդանոցոմ է հայտնվել, հայտնում է StarHit-ը։

Ըստ նախնական տվյալների՝ երեխայի վրա հարձակվել է ֆուտբոլային հայտնի մրցավար Վլադիսլավ Բեզբորոդովի կինը։ 

Կոնֆլիկտի պատճառ է դարձել այն, որ Պիեխայի որդին նեղացել է մրցավարի ընտանիքից եւ մատիտը մտցրել հարեւանների փչովի լողավազանի մեջ։ Հարեւանը, դա տեսնելով, եկել է Պիեխայի մոտ, երեխայի հրել գետնին։ Ավելի ուշ նա մի քանի անգամ հարվածել է Պյոտրի տատիկին։ Արդյունքում երեխայի մայրը ոստիկանություն է կանչել։

«Բեզբորոդովան չէի հանգստանում, շարունակում էր բոլորին վիրավորել։ Նա ժամանած քննիչներին հայտնել է, որ ինքն է բռնության զոհ դարձել, եւ իբրեւ կոտրվել է ողնաշարը։ Ընդ որում, հասկանալի չէ, թե ինչպես նա կարող էր այդ վնասվածքներով բաժանմունքում շրջել՝ գոռալով ու սպառնալիքներ հնչեցնելով»,- պատմել է ականատեսը։

Որդուն ծեծի ենթարկելու պատճառով Ստաս Պիեխան դիմել է հայտնի փաստաբան Սերգեյ Ժորինին։ Վերջինս հայտնել է, որ ինքն ու երգիչը հասնելու են քրեական գործի հարուցման։

 



© NEWS.am STYLE