«Ես երջանիկ եմ». Ջենիֆեր Լոպեսն առաջին անգամ պատասխանել է Բեն Աֆլեքի մասին հարցերին

13:38   21 հուլիսի, 2021

Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է Today-ի առավոտյան նախագծին։ Նախագծին նրա մասնակցությունը կապված էր Օռլանդոյի «Pulse» գիշերային ակումբում ողբերգության հինգերորդ տարելիցին «Love Make the World Go Round» երգի վերաթողարկման հետ։ Հհաղորդավարուհի Հոդա Քոթբը հիշատակել է փոփոխությունների մասին, որոնք նկատել է Լոպեսի մոտ։

«Դու ավելի երջանիկ տեսք ունես։ Լսիր, ես պարզապես պետք է քեզ ասեմ, որ ամեն անգամ, երբ տեսնում եմ քո ու Բենի լուսանկարները, մտածում եմ․ «Նա ավելի երջանիկ տեսք ունի»։ Դուք երջանի՞կ եք»,- Ջեյ Լոյին հարցրել է հաղորդավարուհին։ Ու թեեւ Լոպեսը համաձայնել է, որ «երջանիկ» է, ոչ մի կերպ ուղիղ չի հիշատակել Աֆլեքին։ «Երգը թողարկվել է հինգ տարի առաջ, հինգ տարի է անցել, ինչ մենք արել ենք դա։ Եվ ես հավատում եմ, որ միմյանց նկատմամբ սիրո մասին այդ ուղերձը երբեք առավել արդիական չի եղել, քան հիմա»։  

Լոպեսն ու Աֆլեքը, որոնք բաժանվել են 2004թ․-ին՝ նշանադրությունը չեղարկելուց հետո, վերամիավորման մասին լուրերի առիթ են տվել Մոնտանայում ռոմանտիկ հանգստից հետո։ Դրանից հետո 51-ամյա երգչուհին եւ 48-ամյա դերասանը, թվում է, անբաժան են եւ պարբերաբար իրենց զգացմունքներն արտահայտում են հանրության աչքի առաջ։ Բացի այդ՝ միմյանց ընտանիքների հետ ժամանակ անցկացնելու համար Բենը երգչուհուն օգնել է բնակարան որոնել Լոս Անջելեսում։

Թեեւ նրանք միասին չեն ապրում, թվում է՝ Լոպեսի եւ Աֆլեքի հարաբերություններն առավել ամուր են դարձել, քան երբեւէ եղել են։ «Նրա երեխաներին Բենն, իսկապես, դուր է գալիս, եւ նրանք մտածում են, որ Բենի հետ ուրախ է։ Նա իր հմայքով ամբողջովին գրավել է ընտանիքին»,- ավելի վաղ հայտնել էր E! News-ի աղբյուրը։

 



© NEWS.am STYLE