«Դու հղիացար». Իվլեեւան խոստովանել է, թե ինչու է ավարտվել իր ու Իդա Գալիչի ընկերությունը

17:54   21 հուլիսի, 2021

Վերջերս Իդա Գալիչը թողարկել է «ЕстьВопросики» նոր շոուն։ Նախագծի առաջին հյուրը դարձել է Նաստյա Իվլեեւան, որի հետ Գալիչին բոլորովին վերջերս կապում էր ամուր ընկերությունը։

Շոուի ընթացքում Իվլեեւան բազմաթիվ հարցերի է պատասխանել, որոնց հնչեցրել է հեռուստադիտողը։ Դրանց շարքում է եղել հարցն այն մասին, թե ինչու է նա դադարել շփվել Իդա Գլիչի հետ։

«Դու հղիացար։ Պարզապես ինչ-որ պահի մենք կորցրինք ընդհանուր թելը, գուցե ոչ մենք, այլ ես այն կորցրի։ Անկծեղծորեն կասեմ, հղիությունը թռիչք է քո կյանքում, դա մի ամբողջ, նոր աշխարհ է, եւ քո հույզերն ինձ համար պարզապես անհսականալի էին»,- ասել է Իվլեեւան։

Նա հավելել է, որ մինչ այդ իրենք միասին զվարճացել են, տեսանյութեր նկարահանել, այդ պատճառով իր համար դժվար է եղել հարմարվել Իդա Գալիչի կյանքի նոր ոճին։ Նաստյա Իվլեեւան խոստովանել է, որ ինքը սխալ է վարվել՝ հրաժարվելով ընկերուհուց։ «Դա նման է նրան, երբ տղամարդուն ասում ես՝ մենք երեխա ենք ունենալու, եւ նա անհետանում է։ Մեզ հետ եւս դա է տեղի ունեցել, եւ ես փախա մեր հարաբերություններից»,- եզրափակել է Իվլեեւան։

 



© NEWS.am STYLE