11:29 7 հոկտեմբերի, 2013Comedy Club նախագծի պրոդյուսեր եւ գեղարվեստական ղեկավար Գարիկ Մարտիրոսյանն ընգրկվել է Ուկրաինայի ամենառեյթինգային շոուներից մեկի ժյուրիի կազմում:
«Як дві краплі» («Ինչպես երկու կաթիլ») նախագիծը եթեր է թողարկվել հոկտեմբերի 6 –ից: Այս մասին տեղեկացնում է AnalitikaUA.net-ը:
Երեք ամիս անընդմեջ ուղիղ եթերում 10 մասնակիցներ կնմանակեն 140 համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի:
Նրանք պիտի ոչ միայն արտաքինից նմանվեն, այլ նաեւ նմանակեն աստղերի ձայնը ու պահելաձեւը: Ժյուրիի կազմում են նաեւ Comedy Club նախագծի ռեզիդենտ Անդրեյ Մոլոչնին, «Տաքսիի վարորդուհի» եւ «Խնամախոսներ» սերիալներից հայտնի Լյուդմիլա Արտեմյեւան եւ Ուկրաինայի ազգային օպերայի մենակատարուհի Սուսաննա Չախոյանը: