Խանդի տեսակները

21:12   21 հուլիսի, 2021

Ամուսինների խանդը լինում է 3 տեսակ։

Սեփականության զգացում. այս դեպքում տառապում է նա, ում խանդում են։ Սա ամենատարածված տեսակն է, որը պայմանավորված է զուգընկերներից մեկի եսասիրությամբ, իսկ սերն այս պարագայում ամենավերջին տեղում է։ Զուգընկերը ցանկանում է վերահսկել դիմացինի ցանկացած քայլը, հեռախոսային զրույցը։ Խանդը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրան կարող են փոխարինել մեկ ուրիշով։ Նման դեպքերում հարկավոր է դիմել հոգեբանի օգնությանը։

Երկրորդ տեսակի դեպքում տառապում է նա, ով խանդում է։ Այս դեպքում զուգընկերներից մեկը ցածր ինքնագնահատական ունի եւ կարծում է, որ նա արժանի չէ իր զուգընկերուհուն։ Արդյունքում նա իրեն միայնակ է զգում։

Երրորդ տեսակ. սեփական վարքագծի պրոյեկցիան զուգընկերոջ վրա. Դավաճան զուգընկերը հավատացած է, որ եթե նա ընդունակ է դավաճանել, ուրեմն դիմացինը նույնպես կարող է գնալ այդ քայլին։ Այս պարագայում ընտանիքում սեր եւ համերաշխություն չի կարող լինել, քանի որ զուգընկերներից մեկը մշտապես կարծում է, որ իրեն դավաճանում են։

 

Աղբյուրը՝ Creu

 



© NEWS.am STYLE