Սեր եւ հարաբերություններ. ինչպես հաղթահարել փոխադարձ կախվածությունը

21:12   22 հուլիսի, 2021

Փոխադարձ կախվածությունը բնորոշ է բոլոր զույգերին, քանի որ ցանկացած սիրահար ցանկանում է անել հնարավոր ամեն ինչ իր զուգընկերոջ համար։

Չափից շատ ես օգնում

Իհարկե, միմյանց օգնելը բավականին դրական հատկություն է հարաբերություններում, քանի որ ժամանակ առ ժամանակ բոլորն էլ օգնության եւ կարեկցանքի կարիք են զգում։ Սակայն երբ անցնում ես սահմանները, կարող ես վերջ դնել հարաբերություններին։ Բացի այդ, պետք է անկեղծ գնահատել՝ արդյոք այդ օգնությունը փոխադարձ է, թե ոչ։

Դու ուղղություն ես ցույց տալիս նրան

Զուգընկերները չեն սիրում, երբ իրենց ուղություն են ցույց տալիս եւ պարտադրում, թե ինչ է պետք անել։ Այդպես դու անհանգստացնում ես նրան եւ «ահազանգում», որ առանց քեզ նա ոչինչ չի կարող անել։ Ուստի, դիմացինի մասին հոգ տանելու փոխարեն, կարելի է մտածել սեփական անձի ու կարիքների մասին։

Եվ այսպես միշտ

Եթե նկատել ես, որ դու մշտապես փորձում ես օգնել ու սատարել նրան, եւ նույնը չես ստանում դիմացինից, ուրեմն հարկավոր է փոխել մտածելակերպը։ Սովորաբար կանայք եւ աղջիկները փորձում են հերոսուհի լինել իրենց տղամարդու համար, օգնել նրան կարեւոր հարցերում, բայց տղամարդը չի կիսում այդ տեսակետը։

Իսկ ինչպես ազատվել փոխադարձ կախվածությունից

Պետք է հասկանալ, որ խնդիրը հենց ձեր մեջ է եւ պետք է փոխել մտածելակերպը։ Հարկավոր է ավելի շատ մտահոգվել սեփական անձի մասին եւ բարձրացնել ինքնագնահատական։

 

 

Աղբյուրը՝ Liza.ua



© NEWS.am STYLE