«Գեղեցիկ». Սոնա Մաթեւոսյանի զգացմունքային լուսանկարը

15:15   21 հուլիսի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված սեւ-սպիտակ կադրերում դերասանուհին բաց գույնի տոպ է կրում։ Սոնան հավաքել է մազերը, նախընտրել է բնական դիմահարդարում։ Դերասանուհին ոճային աքսեսուար է ընտրել՝ ականջօղեր։ «Պատսպարվել եմ»,- մեկնաբանություններում գրել է Սոնան, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին բնության գրկում՝ գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Դերասանուհին կրում էր կարմիր զգեստ։ Նրա վարսերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Հրապարակմանը կից Սոնան գրել էր․ «Սեր Հայաստան», իսկ երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել դերասանուհուն։

 



© NEWS.am STYLE