Սիրուն Մինասի ընտանեկան լուսանկարները հանգստից

13:11   21 հուլիսի, 2021

Պլաստիկ վիրաբույժ, հաղորդավարուհի Սիրուն Մինասն ընտանեկան հանգստի է մեկնել, որտեղից նոր լուսանկարներ է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարներում Սիրունը պատկերված է ամուսնու ու որդու հետ։ Հաղորդավարուհին սոցիալական ցանցում նշել է, որ կադրերն արվել են Եգիպտոսում։

Օրերս Սիրունը կիսվել էր ընտանեկան կադրերով, եւ հետեւորդները կարծել էին, որ Սիրունը սպասում է երկրորդ երեխայի ծնունդին։ Նրանք ընտանիքում սպասվող համալրման մասին հարցեր էին ողղել Սիրուն, որը դրանց դեռ չի արձագանքել։



© NEWS.am STYLE