«Յուրահատուկ». Մարինկա Խաչատրյանի սպորտային կերպարը

19:39   21 հուլիսի, 2021

Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Մարինկան սեւ շապիկ է կրում ու տաբատ, որոնք համադրել է վառ վարդագույն վերնաշապիկի հետ։ Երիտասարդ դերասանուհին սպորտային կոշիկ է կրում, կերպարն ամբողջացրել է աքսեսուարներով՝ արեւային ակնոց, լայնեզր գլխարկ։ Մեկնաբանությունների հատվածում Մարինկան հետեւորդներին լավ օր է մաղթել, վերջիններս էլ դերասանուհուն դրական խոսքեր են գրել․ «Շատ գեղեցիկ», «յուրահատուկ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ կոմբինեզոն էր կրում, որը համադրել էր նույն գույնի գոտու հետ։ Մարինկան հավաքել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ դիմահարդարմանը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ ականջօղերը։ Օգտատերերը մեկնաբանություններում հաճայախոսություններ էին գրել․ «Էլեգանտ»։



© NEWS.am STYLE