Առանց դիմահարդարման. Աննա Գրիգորյանի լուսանկարը Սոչիից

21:39   21 հուլիսի, 2021

Դերասանուհի Աննա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնեկով իր բնական կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննան սեւ շապիկ է կրում։ Դերասանուհին արձակել է ուղիղ հարդարված ու մազերն ու ցույց տվել բնական գեղեցկությունը․ նա շպարված չէ։ Կերպարն ամբողջացրել է նուրբ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Աննա, դու գեղեցկուհի ես»։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Ռուսաստանում՝ Սոչիում։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Աննան դեղին տոպ էր կրում, որը համադրել էր գույնզգույն տաբատի հետ։ Դերասանուհին արձակել էր մազերը, շպարված չէր։ Աննան գունավոր պայուսակ էր ընտրել եւ նուրբ վզնոց։ «Հայաստան, Սեւանա լիճ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։  



© NEWS.am STYLE