«Անհամեմատելի»․ Աննա Դովլաթյանի հրապուրիչ կերպարը

22:49   21 հուլիսի, 2021

Դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հրապուրչ կերպարում։

Ինստագրամում հրապարակված լուսանկարում դերասան Դավիթ Աղաջանյանի կինը կրում է ոտքի հատվածում համարձակ բացվածքով երկարափեշ զգեստ, որն ուսերի հատվածում կապիչներ ունի։ Զգեստն Աննան համադրել է ամառային սանդալների, ծղոտե պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ Դերասանուհու մազերն արձակված են, մեղմ շպարով է։ Հրապարակմանը կից հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են հղել նրան՝ գրելով․ «Անհամեմատելի»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Աննան կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքը։ Աննան արձակել էր մազերը, նախընտրել բնական դիմահարդարում։ «Ծաղիկները հանգստյան օրեր չունեն, նրանք միշտ տոնական են հագնված»,- մեկնաբանություններում գրել էր երիտասարդ մայրիկը։



© NEWS.am STYLE