Ամուսնալուծությունից առաջ Քսենիա Բորոդինան 18 միլիոն ռուբլի արժեքով բնակարանը գրանցել է մոր անունով

12:06   22 հուլիսի, 2021

Նախքան Կուրբան Օմարովից ամուսնալուծվելու հայց ներկայացնելը հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինան Նովորիժսկի խճուղում գտնվող բնակարանը գրանցել է մոր՝ Իննա Բորոդինայի անունով։ Այս փաստը հայտնի է դարձել ամուսնալուծության գործընթացի ընթացքում։

Ամուսինները փոխադարձ համաձայնությամբ են կայացրել բաժանվելու որոշումը, սակայն առայժմ հայտնի չէ, թե ինչն է դրա պատճառ դարձել։ Վերջերս Քսենիան խոստովանել է, որ ցանկացել է պահպանել ընտանիքը, սակայն իր ջանքերն ապարդյուն են եղել։

«Երբեք չեմ ապրել հանուն լուսանկարի Ինստագրամում։ Ինձ համար ընտանիքը մարդու կյանքում ամենակարեւոր բաներից է։ Եվ ես ամենից շատ ցանկանում էի երկար ու երջանիկ ապրել ամուսնուս հետ՝ փորձելով պահպանել մեր փխրուն աշխարհը։ Դուք ոչինչ չգիտեք։ Բավական է հարցնեք մեր բաժանման պատճառը, ես չեմ ցանկանում խոսել այդ մասին»,- իր միկրոբլոգում նշել էր «Դոմ 2»-ի 38-ամյա հաղորդավարուհին։

Ի դեպ, Բորոդինան եւ Օմարովն ամուսնացել են 2015թ․-ի ամռանը, մի քանի ամիս անց ծնվել է նրանց դուստրը՝ Թեոնան։ Կուրբան Օմարովն այժմ անում է ամեն ինչ՝ դստեր հետ որքան հնարավոր է հաճախ տեսակցելու համար։ Բորոդինան չի խոչընդոտում երեխայի ու հոր շփմանը։



© NEWS.am STYLE