«Թող ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պիտի լինի». բալիկի սպասող Սոֆյա Պողոսյանի նոր լուսանկարը

12:39   22 հուլիսի, 2021

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում դերասանուհին, որը սպասում է երեխայի ծնունդին, պուտավոր զգեստ է կրում։ Սոֆյան արձակել է մազերն ու նախընտրել է բնական դիմահարդարում, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ «Թող ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես պիտի լինի»,- մեկնաբանություններում գրել է Սոֆյան։

Ավելի վաղ դերասանուհին ընտանեկան լուսանկար էր հրապարակել։ Սոֆան պատկերված էր ամուսնու՝ դերսան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Զույգը մեղմ համբուրվում էր։ Հրապարակմանը կից Աշոտ Տեր-Մաթեւոսյանի կինը գրել էր․ «Իմ սերեր»։ Իսկ զույգի երկրպագուները բազում դրական խոսքեր էին ուղղել նրանց․ «Գեղեցիկ զույգ»։



© NEWS.am STYLE