«Հայելին արտացոլում է մարդու ապրած տարիները». Էվա Խաչատրյանի գրավիչ կերպարը

13:45   22 հուլիսի, 2021

Դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Էվան կիպ, քարերով զարդարված զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Զգեստը բաց է ուսերի եւ մեջքի հատվածում։ Դերասանուհին արձակել է գանգուր մազերը, նուրբ աքսեսուար՝ վզնոց ընտրել։ «Հայելին արտացոլում է մարդու ապրած տարիները»,- մեկնաբանություններում գրել է Էվան։

Օրեր առաջ տեղադրված լուսանկարում Էվան ոճային հագուստ էր կրում՝ լայնեզր տաբատ եւ բաց գույնի տոպ։ Էվան արձակել էր մազերը, բնական շպարն ընդգծել էր գեղեցկությունը։ Դերասանուհու կերպարն ամբողջական էր դարձրել նուրբ վզնոցը։ Էվան լուսանկարը չէր մեկնաբանել, օգտագործել էր մի քանի հեշթեգ՝ «վարդագույն աշխարհ», «գանգուրներ»։



© NEWS.am STYLE