Ազատազրկման ժամկետը մի քանի անգամ կերկարի. Հարվի Վայնշտեյնը կրկին դատարանի առաջ կկանգնի

13:01   22 հուլիսի, 2021

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր եւ պրոդյուսեր Հարվի Վայշնտեյնի կողմից ոտնձգությունների վարեբերյալ քրեական գործը ժամանակին դարձել է #MeToo շարժման մեկնակետ։ Այդ ժամանակ պրոդյուսերին մեղավոր են ճանաչել սեռական բնույթի մի քանի էպիզոդի համար եւ դատապարտել 23 տարվա ազատազրկման։

Այժմ հայտնի է դարձել, որ Վայնշեյտնի ազատազրկման ժամկետը կարող է մի քանի անգամ երկարել։

Կալիֆոռնիայում նախկին պրոդյուսերին 11 կետով մեղադրանք կառաջադրեն։ Նա այնտեղ դատարանի առաջ կկանգնի 2004-2013թթ․ ընկած ժամանակահատվածում «Բեւեռլի Հիլս» հյուրանոցում հինգ կնոջ բռնաբարության գործով։ Նրա ազատազրկման ժամկետը կարող է երկարել 140 տարով։

Ի դեպ, սկանդալը բարձրացել դեռ 2017թ․-ի աշնանը։ Այդ ժամանակվանից ի վեր ավելի քան 100 կին հայտարարել է հոլիվուդյան պրոդյուսերի կոմից բռնության մասին։ Հաջորդ տարվա հոկտեմբերին մեղադրանքների մի մասը հանվել է ապացույցներ չունենալու պատճառով։ 2020թ․-ի մարտին Հարվիին մեղավոր են ճանաչել բռնաբարութան եւ սեռական ոտնձգությունների մեղադրանքների հինգ կետերից երկուսով։



© NEWS.am STYLE