«Կունենաս ազատություն՝ վստահելով կյանքին». Լիլիթ Հարոյանի ոճային լուքը

19:39   22 հուլիսի, 2021

Դերասանուհի, հաղորդավարուհի Լիլիթ Հարոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Լիլիթը ոճային զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում եւ ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Լիլիթն այն համադրել է ամառային պայուսակի հետ։ Նա արձակել է մազերը, բնական շպար ընտրել։ «Բաց թողնես, հանգիստ ու խաղաղ զգացողությամբ: Բաց թողնես մարդկանց, էմոցիան, մտքերդ: Հեշտությամբ բաց թողնես այն ամենը, ինչը այլևս չի ծառայում քեզ: Ու կունենաս ազատություն՝ վստահելով կյանքին»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ արված հրապարակման մեկնաբանություններում Լիլիթը խոսել էր պարի մասին։ «Իմ կիրքը պարն է: Երբ ես պարում եմ, զգում եմ ինձ ինքնավստահ, ուժեղ: Պարելիս ես գլխիցս իջնում եմ դեպի մարմին` զգալով բոլոր բջիջները:

Կարելի է նաև պարել այն էմոցիան, որն առկա է մեր մեջ այդ պահին, օրինակ պարել տխրությունը, վիշտը, պարել պատմությունը մեր կյանքի: Իսկ դու փորձե՞լ ես ուղղակի դնել երաժշտություն և շարժվել այնպես, ինչպես մարմինդ կկամենա` առանց մշակված վարժությունների, առանց օրենքների, առանց քննադատության ու վախերի: Պարելիս կզգաս, թե մարմնիդ որ մասն է ավելի շարժուն ու որն ավելի քիչ ակտիվ: Նայելով մարդու պարին` կարելի է կարդալ նրան»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE