Հայտնի է դերասանական կազմը, որը խաղա Netflix-ի «Աննա Կարենինայի» ռուսական էկրանավորման մեջ

20:23   22 հուլիսի, 2021

Netflix-ը հայտարարել է ռուսական «Աննա Կարենինայի» էկրանավորման դերասանական կազմը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գլխավոր դերը կկատարի Սվետլանա Խոդչենկովան, իսկ այժմ նրան միացնել են Ֆյոդոր Բոնդորչուկը, որը կխաղա Ալեքսեյ Կարենինի դերը, Յուլյա Ալեքսանդրովան (Դարյա Օբլոնսյակա), Գոշա Կուցենկոն (Ստեպան Օբլոնսկի), ինչպես նաեւ Յուրա Բորիսովы, Տատյանա Դոգիլեւան եւ այլք։

«Մեզ համար մեծ պատիվ է սկսել աշխատել Netflix-ի առաջին ռուսական սերիալի վրա։ Հրապուրիչ է արտադրություն սկսել մեզ համար նոր եւ այդքան հետաքրքիր տարածաշրջանում, եւ մենք հույս ունենք, որ մեր նախագիծը դուր կգա ամնողջ աշխարհի հանդիսատեսին։ Մենք աշխատում ենք ռուսական կինոարտադրության նշանավոր ներկայացուցիչների հետ եւ հիմա ուրախ ենք հայտարարել դերասանների վառ խմբի մասին»,- նշել է ընկերությունը։



© NEWS.am STYLE