«Հոգու հավասարակշռության, մտքի խաղաղության ու շոգին դիմանալու նուրբ արվեստը». Իվետա Մուկուչյան (ֆոտո)

17:13   22 հուլիսի, 2021

Երգչուհի Իվետա Մուկուչյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Իվետան սեւ տոպ է կրում, որը համադրել է մուգ գույնի շորտի հետ։ Իվետան հավաքել է մազերը, բնական շպար ընտրել։ «Հոգու հավասարակշռության, մտքի խաղաղության ու շոգին դիմանալու նուրբ արվեստը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին պատկերված էր զբոսանավի վրա․ Իվետան լողազգեստ էր կրում, հետաքրքիր վզնոցներ ու արեւային ակնոց։ «Այս ամառ ցանկանում եմ գտնել մեկին, ում հետ կարող եմ լողալ ցանկացած ուղղութամբ»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր երգչուհին։



© NEWS.am STYLE