Հայտերի ընդունում՝ «Օսկար» մրցանակի հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար

16:14   22 հուլիսի, 2021

Հայկական ազգային կինոակադեմիան հայտարարում է հայտերի ընդունում Ամերիկյան կինոակադեմիայի Օսկար հեղինակավոր մրցանակին՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում հավակնող ֆիլմերի նախնական ընտրության համար: Այդ մասին հայտնում է կինոակադեմիայի ֆեյսբուքյան էջը։  

Կարող են ներկայացվել նաեւ վավերագրական եւ անիմացիոն ֆիլմեր։

Հայտերն ընդունվում են 2021թ. հուլիսի 26-ից սեպտեմբերի 06-ը (ներառյալ) [email protected] էլ․ հասցեով:



© NEWS.am STYLE