«Մեզ սկանդալներ պետք չեն». Netflix-ը չի ցանկանում արքայազն Հարիին PR անել «Թագը» սերիլում

22:02   22 հուլիսի, 2021

Հայտնի է դարձել, որ արքայազն Հարին անձնական խնդրանքով դիմել է Netflix-ի «Թագը» սերիալի ստեղծողներին որոշ ժամանակ առաջ, քան հայտարարել է իր նոր ինքնակենսագրական գրքի վրա աշխատելու մասին:

Միապետը խնդրել է, որ սերիալում իր դերը կատարի բրիտանացի դերասան Դեմիեն Լյուիսը, սակայն շոուի հեղինակները չեն պաշտպանել այդ նախաձեռնությունը: Ստուդիայում դեռ վստահ չեն, թե արդյոք նրանց պետք է դա։

Բանն այն է, որ «Թագը» սերիալի պրոդյուսերները չեն ուզում լուսաբանել թագավորական ընտանիքի վերջին սկանդալները, որոնք սկսվել են Հարիի եւ Մեգան Մարքլի ԱՄՆ մեկնելուց հետո, որտեղ նրանք անկեղծ հարցազրույց են տվել հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին:

«Եկեք սպասենք 20 տարի, երբ այս ամբողջ պատմությունը հանդարտվի։ Ես չեմ ուզում ինչ-որ կերպ լուսավորել Հարիի եւ Մեգանի կյանքը: Ինձ թվում է, որ դա առնվազն էթիկային դեմ է», - հայտարարել է սերիալի ստեղծող Փիթեր Մորգանը, հաղորդում է Daily Express-ը։



© NEWS.am STYLE