Բոնդարչուկի նախկին կինն առաջին անգամ նշել է ռեժիսորի հետ բաժանման պատճառը

23:03   22 հուլիսի, 2021

Ֆյոդոր Բոնդարչուկի նախկին կինը՝ լրագրող, մոդել Սվետլանա Բոնդարչուկը, խոստովանել է, որ մենակություն է զգացել կինոռեժիսորի հետ գրեթե 30 տարվա ամուսնության ընթացքում: Հայտնի դերասանն առաջին անգամ հայտնել է ռեժիսորի հետ բաժանման պատճառը YouTube-ում հրապարակված FAMETIME TV հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Ես միայնություն էի զգում նույնիսկ այն ժամանակ, երբ միայնակ չէի։ Դուք կարող եք ընտանիք ունենալ եւ միայնակ լինել, - խոստովանել է Սվետլանա Բոնդարչուկը:

Նա հավելել է, որ ամուսնությունն աշխատանք է։ Եվ ընտանիքի համար «պետք է պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ իմաստ կա»։

Իսկ եթե արդեն հասկանում ես, որ դատարկություն է, ապա պետք է ուժ, համարձակություն, սեր գտնել քո եւ այն մարդու հանդեպ, ում հետ դու ապրում ես, որպեսզի բաց թողնեք միմյանց, - հավելել է Սվետլանան։

Բոնդարչուկը պատմել է շքեղ հարսանիքի մասին, որը մեկ տարի առաջ տեղի է ունեցել դիզայներ Սերգեյ Խարչենկոյի հետ: Նա խոստովանել է, որ սա իր կյանքում առաջին հարսանիքն էր. Ֆյոդոր Բոնդարչուկի հետ նրանք շքեղ հանդիսություններ չէին կազմակերպում։

Ավելի վաղ բլոգեր Լենա Միրոն մեկնաբանել էր Ֆյոդոր Բոնդարչուկի եւ նրա նոր կնոջ՝ դերասանուհի Պաուլինա Անդրեեւայի հետ մոտալուտ ամուսնալուծության մասին լուրերը:



© NEWS.am STYLE