Արփի Գաբրիելյանը՝ շքեղ կերպարում

22:40   22 հուլիսի, 2021

Երգչուհի, դերասանուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է երեկոյան շքեղ կերպարում։

Ինստագրամյանմ էջում տեղադրված կադրերում Արփին կրում է բաց երանգի, ուսը բաց, ոտքի հատվածում համարձակ բացվածքով փքված, երկարափեշ զգեստ։ Նրա մազերն արձակված են, վառ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում են զարդերը․ ականջօղեր, թեւնոց։ Հրապարակումը նա չի մակագրել, սակայն հետեւորդները բազում դրական խոսքեր են հղել նրան։

Նշենք, որ օրերս տեղադրված կադրերում Արփին սպիտակ հագուստ էր կրում, որը բաց էր ուսերի հատվածում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախընտրել վառ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, վզնոց։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու հաճոյախոսություններ են գրել․ «Գեղեցկուհի»։  

 

Լուսանկարը՝ goar_muradyan



© NEWS.am STYLE