«Դրական ու սիրուն»․ Անելյա Գուբրյանի ոճային կերպարը

23:39   22 հուլիսի, 2021

Մոդել, դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայանալով ամառային ոճային կերպարում։

Ինստագրամյան էջում տեղադրված լուսանկարներում երիտասարդ դերասանուհին կրում է կանաչ երանգի, համարձակ դեկոլտեով երկարափեշ զգեստ, ինչը համադրել է սպորտային կոշիկների հետ։ Նա արձակել է ուղիղ հարդարված մազերը, մեղմ շպարով է։ Անելյայի կերպարն ամբողջացնում է փոքրիկ պայուսակը։ Հետեւորդները բազում հաճոյախոսություններ են հղել՝ գրելով․ «Տարբերվող», «Դրական ու սիրուն»։

Նշեքն, որ ավելի վաղ տեղադրված լուսանկարում Անելյան կրում էր ոտքերի հատվածում համարձակ բացվածքով, ծաղկային պրինտով ամառային զգեստ, մարզակոշիկներ։ Նրա մազերն արձակված էին, նվազագույն շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էր նուրբ վզնոցը։



© NEWS.am STYLE