Ինչպես կանխել պարանոցի վրա կնճիռների առաջացումը

18:09   25 հուլիսի, 2021

Պարանոցի կնճիռները ծերացման ակնառու նախանշաններն են։ Շատ կանայք փորձում են պահպանել երիտասարդությունը, խնամում են իրենց դեմքը ՝ մոռանալով պարանոցի մասին։ Ցանկանու՞մ եք հեռացնել պարանոցի կնճիռները։ Մենք կփորձենք Ձեզ օգնել։ Պարանոցի մաշկն ավելի չոր է, քան դեմքինը, քանի որ այն ավելի քիչ ճարպագեղձեր է պարունակում։ Սա կնճիռների ի հայտ գալու առաջին պատճառներից է, եւ դրանցից ազատվելն ավելի դժվար է։ Նման կնճիռների առաջացումը կանխելու համար, պետք է հետեւել մի քանի կանոնների։

Քնեք «ճիշտ» բարձի վրա։ Իսկ ինչպես հասկանալ, որ բարձը համապատասխանում է Ձեզ։ Գլուխը դրեք բարձին եւ նայեք հայելու մեջ. պարանոցի վրա չպետք է ծալքեր առաջանան։ Ավելի լավ է ընտրել մի փոքր հարթ բարձիկ կամ օրթոպեդիկ հատուկ բարձեր։

Բացի դեմքի եւ ձեռքերի մաշկից, պարանոցը նույնպես պետք է խնամել։ Առավոտյան եւ երեկոյան մաքրեք մաշկը, օգտագործեք հակակնճիռային եւ սնուցող քսուքներ՝ չմոռանալով սնուցող դիմակների մասին։

Հետեւեք Ձեր կեցվածքին։ Ուղիղ մեջքը, լայնացած ուսերը եւ հպարտորեն վեր բարձրացրած գլուխը կկանխեն ավելորդ կնճիռների առաջացումը։

Ամեն առավոտ մի քանի րոպե մերսեք պարանոցը։ Մերսման համար ավելի նախընտրելի է օգտագործել ձիթապտղի եւ եղեսպակի եթերային յուղի խառնուրդը։

Մերսման ժամանակ պարանոցի վրա յուղով պարույրներ «նկարեք». սկզբում ձախ ձեռքով (աջից-ձախ), հետո աջ ձեռքով (ձախից-աջ)։ Շարժումները պետք է շատ նուրբ եւ մեղմ կատարել՝ գրգռվածություն չառաջացնելու համար։ Եվ ամենակարեւորը՝ փորձեք ձեռք չտալ վահանաձեւ գեղձին։

 

Աղբյուրը՝  Liza.ua



© NEWS.am STYLE