«Մի հոդված կարդացի` իբր մենք բաժանվել ենք». Սարգիս Գրիգորյան

10:05   23 հուլիսի, 2021

Դերասան Սարգիս Գրիգորյանը կնոջ՝ Մանոյի հետ ջերմ լուսանկար է հրապարակել ու հերքել է իրենց բաժանման մասին լուրը։

«Երեկ մի հոդված կարդացի` իբր մենք բաժանվել ենք»,- գրել է Սարգիս Գրիգորյանը՝ նշելով, որ  անհեթեթ ու անտրամաբանական հոդվածներ իր մասին շատ է տեսել ու կարդացել, սակայն ցավը դա չէ։

«Ողբերգությունը նրանում է, որ քոմենթ գրողների մեծ մասը, իսկ նրանք բավականին շատ են, հրճվում են այդ լուրից, ուրախանում ու գոհունակության խոսքեր հնչեցնում: Այ սա է սարսափելին: Բաժանությունը լավ բան չի, ու բանական մարդը չի կարող հրճվել ու գոհանալ նմանատիպ լուրերից: Ցավում եմ, որ դեգրադացումը հասել է կենդանական մակարդակի, ցավում եմ, որ հայ մարդը կարող է հայ մարդու տխրության վրա հրճվել: Խղճացեք ձեզ` մի կորցրեք մարդկայինը, իսկ մարդկայինը նախ և առաջ սիրելն է, կարեկցելը, ներելն, ու անհանգստանալը:

View this post on Instagram

A post shared by SARGIS GRIGORYAN (@sargis_grigoryan_official)

Հ.Գ. Իսկ մեզ մոտ ամեն ինչ լավ է ու լավ կլինի, որովհետև մենք ուզում ենք, որ լավ լինի»,- գրել է դերասանը։



© NEWS.am STYLE