«Սիրուն». Սիլվի Բարկովայի հմայիչ կերպարը

11:15   23 հուլիսի, 2021

Դերասանուհի Սիլվի Բարկովան նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին հնդկական հագուստ է կրում։ Սիլվին արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է խոշոր աքսեսուարը։ «Ժամանակ կգա, երբ արցուքներդ կհոսեն ոչ թե խնդիրների, այլ այն պատճառով, որ Աստված պատասխանել է քո աղթոքներին»,- հրապարակումը մակագրել է Սիլվին։ Հետեւորդները նրան բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Գեղեցկուհի», «տիկնիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին գունավոր հագուստ էր կրում։ Սիլվին արձակել էր մազերն ու նախընտրել էր վառ դիմահարդարում։ «Մինչ չսիրես հայելում երեւացող կնոջը, բարդ ժամանակներ ես ունենալու՝ համոզելով մյուսներին, որ նա արժանի է։ Հասկացիր, որ դու ուժեղ ես, ամբողջական ու արժանի»,- հրապարակումը մակագրել էր նա։



© NEWS.am STYLE