Dr. Dre-ին պարտավորեցրել են նախկին կնոջն ամեն ամիս 300 հազար դոլար վճարել․ մինչ նա կրկին կամուսնանա

10:26   23 հուլիսի, 2021

Դատարանն ամերիկացի ռեփեր, պրոդյուսեր եւ գործարար Անդրե Ռոմել Յանգին, որն առավել հայտնի է Dr. Dre բեմական անունով, պարտավորեցրել է կնոջը ամսվա ընթացքում 293 306 դոլարի չափով ալիմենտ վճարել։ Page Six-ի հաղորդմամբ՝ 51-ամյա Նիկոլ Յանգը ամսվա ընթացքում երկու միլիոն դոլար էր պահանջում, սակայն դատարանը որոշել է, որ դա չափից շատ է։

Ընդ որում, երաժիշտը վճարում է նախկին կնոջ բոլոր ծախսերը, այդ թվում երկու առանձատան ծախսերը, որոնք նրան են մնացել ամուսնալուծությունից հետո։ Dr. Dre-ն ալիմետներ կվճարի այնքան ժամանակ, մինչ նրա կինը կրկին կամունանա, այդ թվում քաղաքացիական ամուսնություն կունենա։ Կամ այնքան ժամանակ, քանի դեռ դատարանը չի փոխի որոշումը։

56-ամյա ռեփերը կնոջ հետ 24 տարի է ապրել։ Նիկոլը (նրա առաջին ամուսինը բասկետբոլիս Սեդեյլ Թրեթն է եղել) ամուսնալուծության համար դիմել է 2020թ․-ի հունիսին։ Նրանք երկու մեծահասակ երեխաներ ունեն՝ 24-ամյա Թրյուսը եւ 20-ամյա Թրուլին։

Ռեփերը նաեւ հինգ երեխա ունի տարբեր կանանցից։ Երաժիշտի որդին՝ Անդրե Յանգ կրտսերը, 2008թ․-ին 20 տարեկանում մահացել է թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում։

Dr. Dre-ն 2019թ․-ին «Forbes» ամսագրի կողմից ճանաչվել է տասնամյակի ամենահարուստ երաժիշտը։ Նրա ունեցվածքը գնահատվում էր 950 միլիոն դոլար։ Բացի շոու-բիզնեսում հաջողակ կարիերայից՝ պրոդյուսերը աուդիոսարքավորումներ արտասրող «Beats Electronics»-ի 20 տոկոս բաժնետոմսերի սեփականատեր է։ Նա 2014թ․-ին «Apple» ընկերությանն է վաճառել իր կողմից հիմնված ընկերությունը, որն ականջակալներ եւ երաժշտական այլ տեխնիկա է արտադրում։



© NEWS.am STYLE