«Մամայի աղջիկը». Լիլուն հիացրել է դստեր լուսանկարով

17:45   23 հուլիսի, 2021

Երգչուհի Լիլուն հրապարակել է դստեր լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհու դուստրը՝ Մարիան, շորտ է կրում եւ սպիտակ շապիկ։ «Մամայի աղջիկն է»,- հրապարակումը մակագրել է Լիլուն։ Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել․ «Հրաշք», «համով»։ Հետեւորդների մի մասն, ի դեպ, նշել է, որ փոքրիկը շատ է նման հայրիկին։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին խորը դեկոլտեով, ոտքի հատվածում համարձակ բացվածքով, երկարափեշ զգեստ էր  կրում, որը համադրել էր բարձրակրունկների հետ։ Նրա մազերը հավաքված էին, նուրբ շպարով էր, իսկ կերպարն ամբողջացնում էր խոշոր վզնոցը։ Երգչուհին հրապարակմանը կից գրառում չէր արել։



© NEWS.am STYLE