Բարսելոնա, արեւ, լողազգեստ. Իջինի լուսանկարը

14:14   23 հուլիսի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն, ըստ սոցիալական ցանցում արված նշման, արվել են Բարսելոնայում։ Երգչուհին գունավոր լողազգեստ է կրում, որն ընդգծում է նրա կազմվածքը։ Իջինն արձակել է մազերն եւ արեւային ակնոց է կրում։ Մեկնաբանություններում հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են գրել նրան․ «Հիասքանչ»։

Ավելի վաղ տեղադրված կադրերն արվել էին Հունաստանում՝ Սանտորինիում։ Ռուսաստանաբնակ երգչուհին կապույտ տոպ էր կրում եւ շրջազգեստ․ հագուստն ընդգծում էր նրա գեղեցիկ կազմվածքն ու արեւայրուքը։ «Ո՞վ ենք մենք առանց լավին հավատալու։ Հավատ․ ահա առաջ գնալու, ծրագրեր կազմելու, բարձրուքների հասնելու, սեր գտնելու ուժեղագույն մոտիվացիա․ հավատի մեջ է մեր հանգստությունն ու ներդաշանակությունը։ Հավատը լավին, հավատն ինքդ քեզ, հավատն ավելին, քան մեր էությունն է։ Երբեք այն մի կորցրեք, այն կյանքի ամենաուժեղ ուղեցույցներից մեկն է, եւ հենց այն է ընդունակ մեզ դուրս հանել բացասականից եւ դեպրեսիաներից։ Հենց այն է ի վիճակի մեզ հաղթանակների, իսկական սիրո, հաջողության եւ նվաճումների հասցնել»,- մեկնաբանություններում գրել էր Իջինը։



© NEWS.am STYLE